Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը այսօր Կրեմլում պաշտոնապես փոխարինեց Վլադիմիր Պուտինին: Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը կայացավ կեսօրին:

Մեդվեդեւը, որը երկրի վարչապետի առաջին տեղակալն էր, նախագահ է ընտրվել մարտի 2-ին անցկացված ընտրություններում: Ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ Դմիտրի Մեդվեդեւը ստացել է ընտրողների ձայների 70.28 տոկոսը:

Պաշտոնակալության արարողությունից երկու ժամ անց Մեդվեդեւը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել է նախկին նախագահի թեկնածությունը: Պուտինին վարչապետի պաշտոնում հաստատելու հարցը Պետդուման կքվեարկի վաղը:

Ռուսաստանի նորընտիր նախագահի պաշտոնադրման արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Ռուսաստանի նախագահական արարողակարգի համաձայն` նախագահի պաշտոնակալության արարողությանը հրավերներ չեն լինում, իսկ մյուս երկրները ներկայացնում են Ռուսաստանում հավատարմագրված դեսպանները: Հայաստանը արարողությանը ներկայացրել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG