Մատչելիության հղումներ

Փոփոխություններ հանրայինի եթերում


Թե' Հանրային ռադիոյի եւ թե' Հ1-ի եթերում կավելանան մշակութային, քաղաքական, հայրենասիրական եւ կրթական հաղորդումները: «Նոր ալիքը» սեպտեմբերից կվերածվի մշակութային ալիքի:

Ըստ Ալեքսան Հարությունյանի` արդեն 2009 թվականից «Հ1»-ի եթերում կդադարեն ցուցադրվել լատինաամերիկյան սերիալները:

Ալեքսան Հարությունյանի ասուլիսիսց մոտ մեկ ժամ հետո Մաշտոցի պողոտայում հավաքված մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել` պահանջելով վերաբացել «Ա1+» ու «Նոյյան Տապան» հեռուստակայանները:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը, անդրադառնալով Ալեքսան Հարությունյանի ասուլիսին, ասաց. - «Ասուլիս տալու փոխարեն ավելի լավ է հրաժարական տա»:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG