Մատչելիության հղումներ

Եգիպտոսի ավտովթարում զոհվածներից 6-ը ռուսաստանցիներ են


Ինչպես երեկ երեկոյան հայտնել է Կահիրեում Ռուսաստանի դեսպանության մամլո ծառայությունը, հիշգբաբթի տեղի ունեցած տուրիստական ավտոբուսի վթարի 9 զոհերից 6-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:

Տվյալները տրամադրել է եգիպտական ոստիկանությունը, որը զոհերի ինքնությունը ճշտել է բացառելու ճանապարհով` վթարված ավտոբուսի ուղեւորների ցուցակներն ուսումնասիրելուց հետո, քանի որ զոհերի մարմիններն այրվել էին անճանաչելության աստիճանի: Այրվել են նաեւ նրանց փաստաթղթերը:

Վթարը տեղի էր ունեցել երեկ առավոտյան Սինայ թերակղզում: Ավտոբուսը, որում 40 մարդ կար (եվրոպացիներ եւ հյուսիսամերիկացիներ) Շարմ էլ-Շեյխ հանգստավայրից ուղեւորվում էր դեպի Կահիրե, եւ Սուեզից 75 կիլոմետր հարավ շուռ է եկել եւ հրդեհվել:

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարությունը հաստատել էր, որ զոհերից մեկը Ուկրաինային քաղաքացի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG