Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը հանդիպել է Կաթողիկոսի հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Կառավարության մամլո ծառայության վկայությամբ՝ հանդիպման ընթացքում «քննարկվել են եկեղեցաշինությանն առնչվող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հասարակության մեջ եկեղեցու դերին եւ նշանակությանը»:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում անցկացնել ժամանակակից հասարակության մեջ եկեղեցու դերին եւ նշանակությանը նվիրված համատեղ գիտաժողով, որտեղ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, հոգեւորականության, մտավորականների, հավատացյալ հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն հասարակությանն այսօր մտահոգող մի շարք կարեւորագույն խնդիրներ եւ դրանց լուծման հնարավոր ուղիները:

Մարտի 1-֊ին Երեւանում տեղի ունեցած դեպքերից հետո, որոնց արդյունքում զոհվել է 10 մարդ, մի շարք լրատվամիջոցներ քննադատություն էին ուղղել Կաթողիկոսի հասցեին` մեղադրելով նրան անգործության մեջ:

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG