Մատչելիության հղումներ

ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղար Բան Կի-֊մունն այսօր ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ` փաստելով, որ անկախ լրատվությունը ժողովրդավարության հիմքերից մեկն է:

«Ազատ, վստահելի եւ անկախ լրատվությունը խաղաղության եւ ժողովրդավարության հիմքերից է: Մամուլի ազատությանն ուղղված գրոհները հարձակում են միջազգային իրավունքի, մարդկության ու հենց ազատության դեմ. այն ամենի, ինչը Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտպանում է»,֊ - ասված ՄԱԿ-֊ի գլխավոր քարտուղարի ուղերձում:

ՄԱԿ֊-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 1993 թվականից միջազգային հանրությունը մայիսի 3֊-ին նշում է մամուլի ազատության համաշխարհային օրը:

«Մամուլի ազատության այս օրը եւ այս տարի, երբ նշում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-րդ տարեդարձը, կոչ եմ անում բոլոր խավերին ջանք չխնայել լրագրողների վրա հարձակվողներին արդարադատության առաջ կանգնեցնելու համար: Հարգանքներիս հավաստիքը բոլոր նրանց, ովքեր աշխատում են դժվարին եւ վտանգավոր պայմաններում` մեզ ազատ, անաչառ տեղեկատվությամբ ապահովելու համար: Բոլորին կոչ եմ անում` ամենուր աշխատել մամուլի ազատության եւ ապահովության համար»,֊ - հորդորել է Բան Կի֊-մունը:

Անցած տարի աշխարհում սպանվել է 171 լրագրող:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG