Մատչելիության հղումներ

Բուշը Կոնգրեսին կոչ է անում հավելյալ միջոցներ հատկացնել պարենի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարին


Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը երեկ կոչ է արել երկրի Կոնգրեսին հավելյալ 770 միլիոն դոլար հատկացնել պարենի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարին:

«Կոչ եմ անում Կոնգրեսին եւս 770 միլիոն դոլար հատկացնել մարդասիրական օգնության եւ զարգացման ծրագրերի շրջանակներում մատակարարումներին», - ասել է Բուշը: - «Ընդհանուր առմամբ, խոսքը համաշխարհային պարենային անվտանգությունը պաշտպանելուն ուղղված մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է: Հաշվի առնելով արդեն գործող նման ծրագրերը, մենք նախատեսում ենք գալիք տարի աշխարհում սովի դեմ պայքարին հատկացնել գրեթե 5 միլիարդ դոլար»:

Հատկացված միջոցներն ուղղվելու են զարգացող երկրներին ուղղակի պարենային մատակարարումներին, ինչպես նաեւ այդ երկրներում գյուղատնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG