Մատչելիության հղումներ

Նախագահը Սերգեյ Համբարձումյանի հետ քննարկել գիտության հիմնախնդիրները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին եւ նրա հետ քննարկել գիտության եւ կրթության համակարգի բարեփոխումները:

Նախագահի մամլո ծառայության վկայությամբ՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր համար հետաքրքիր է լսել գիտության բնագավառի խնդիրների վերաբերյալ անվանի գիտնականի կարծիքը: «Գիտության ոլորտում մենք, իրոք, խնդիրներ ունենք եւ պիտք է հասկանանք` ինչպես դրանք հաղթահարենք», - ընդգծել է նախագահը:

Սերգեյ Համբարձումյանը շատ կարեւոր է համարել, որ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո երկրի ղեկավարը հարմար է գտել ոչ պաշտոնական պայմաններում եւս հանդիպել ու խոսել ոչ միայն գիտության խնդիրների մասին:

«Թեյի սեղանի շուրջ նախագահը եւ ակադեմիկոսը խոսել են գիտության, կրթության համակարգի բարեփոխումների մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկրի զարգացման հեռանկարների, հասարակական կյանքում գիտության, մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարեւորել են հասարակության համախմբվածությունն ու վստահությունը»,֊ - ասված է նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG