Մատչելիության հղումներ

Եգիպտոսում ավտովթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ


Առնվազն 9 մարդ մահացել է եւ 28-ը վիրավորվել Եգիպտոսում տուրիստական ավտոբուսի վթարի հետեւանքով:

«Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել այսօր Սինայ թերակղզում: Ավտոբուսը, որում 40 մարդ կար (եվրոպացիներ եւ հյուսիսամերիկացիներ) Շարմ էլ-Շեյխ հանգստավայրից ուղեւորվում էր դեպի Կահիրե, եւ Սուեզից 75 կիլոմետր հարավ շուռ է եկել եւ հրդեհվել:

Զոհվածների անունները չեն առայժմ չեն հրապարակվել:

Զոհերից երեքի մարմինները այրվել են անճանաչելիության աստիճանի: Պաշտոնյաների խոսքով, զոհվածները բրիտանացիներ կամ կանադացիներ են:

Եգիպտոսում Մեծ Բրիտանիայի դեսպանության խոսնակը, սակայն, ասել է, թե իրենք չեն կարծում, թե զոհվածների թվում կան բրիտանացիներ: Կանադայի դեսպանությունը հայտնել է, որ իրենց տվյալներով վիրավորներից 2-ը կանադացիներ են:

Վիրավորվածների թվում կան նաեւ 13 ռուսաստանցիներ, 2 ռումինացի, 2 իտալացի, 1 ուկրաինացի եւ 4 եգիպտացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG