Մատչելիության հղումներ

Էդուարդ Նալբանդյան. «Պատրաստ եմ անկեղծ խոսել իմ թուրք գործընկերոջ հետ»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտնել է, որ պատրաստ է հայ֊-թուրքական հարաբերություններում առկա բոլոր հիմախնդիրների շուրջ անկեղծ խոսել իր թուրք պաշտոնակից Ալի Բաբաջանի հետ:

«Մենք միջնորդների կարիքը չունենք, եւ ես պատրաստ եմ այն ժամանակ, երբ թուրքական կողմը՝ իմ գործընկերը, պատրաստ լինի այդպիսի հանդիպման, մենք պատրաստ ենք ուղղակի խոսել, անկեղծ խոսել, բաց խոսել, գործնական ձեւով քննարկել այն բոլոր հարցերը, որոնք մենք ունենք»,֊ - հավաստիացրել է Հայաստանի արտգործնախարարը:

Նա համոզված է, որ ժամանակն է գործել «նոր ոճով»:

«Մենք չպետք է աշխատենք այնպես, ինչպես նախկինում, որովհետեւ նախկինում չհաջողվեց այդ հարցերը լուծել եւ հարաբերությունները կարգավորել: Մենք պետք է նոր ոճով աշխատենք»,֊ - կարծիք է հայտնել Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք պատրաստ ենք հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների: Ես չեմ կարծում, որ թուրքերը նախապայմաններ ունեն՝ բանակցությունների համար: Հուսով եմ, որ երկու կողմից էլ ամենալուրջ, կոնստրուկտիվ մոտեցումը կլինի: Բավական դրական ենք գնահատում այն ուղերձները, որոնք եղան թե նախարարի, թե նախագահի, թե վարչապետի մակարդակով»,֊ - ասել է Հայաստանի արտգործնախարարը:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG