Մատչելիության հղումներ

logo-print

Դատարանը մեղավոր է ճանաչել հայազգի երիտասարդին սպանած ռուս ազգայնականին


Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի ատենակալների կոլեգիան դռնփակ նիստում մեղավոր է ճանաչել ռուսական ազգայնական «Սպաս» խմբավորման անդամներին 2006 թվականին իրականացված մի շարք հարձակումների մեջ, որոնցից ամենաաղմկահարույցը 2006 թվականի օգոստոսի 21-ին իրականացված պայթյունն էր Մոսկվայի Չերկիզովսկի շուկայում, ինչի արդյունքում 14 մարդ զոհվել էր, ավելի քան 70-ը վիրավորվել:

Ամբաստանյալներից մեկը` 18-ամյա Նիկիտա Սենյուկովը, մեղավոր է ճանաչվել նաեւ մոսվաբնակ հայազգի ուսանող Վիգեն Աբրահամյանցի սպանության մեջ: Աբրահամյանցը սպանվել էր 2006 թվականի ապրիլին մոսկովյան մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում:

Թե ինչ պատժաչափ կսահմանի դատարանը ատենակալների կողմից մեղավոր ճանաչված ազգայնականների համար, պարզ կդառնա մայիսի 12-ին, երբ պետական մեղադրողը հանդես գա եզրափակիչ ելույթով:


Ազա Բաբայան, Մոսկվա եւ Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG