Մատչելիության հղումներ

Նորաստեղծ կոմիտեն փոփոխություններ է խոստանում կրթական եւ գիտական ոլորտներում


Նա փաստեց, որ խորհրդային ժամանակներում գիտությունը լուրջ ֆինանսավորում է ունեցել, ինչն այժմ բացակայում է:

«Այն ժամանակ ֆինանսավորման ծավալները, եթե դոլարով հաշվենք` տարեկան 400 միլիոն դոլար են կազմել, իսկ այժմ տարբեր գրանտային ծրագրերից ստացվող գումարը կրկնակի անգամ գերազանցում է պետության տրամադրած ֆինանսավորումը»,- ասաց Սամվել Հարությունյանը:

Նրա կարծիքով՝ գիտության ասպարեզում միջազգային համագործակցությունն ուժեղացնել է պետք, «քանզի ներկայումս այն շատ թույլ վիճակում է»:

Գիտության պետական կոմիտեի առաջիկա 5 տարիների ընթացքում իրականացվելիք ծրագրերից է նաեւ գիտական աստիճանաշնորհումները երկաստիճան դարձնելու գործըթացը եւ թեկնածուական թեզերի պաշտպանության թեմաների ուղղությամբ խիստ վերահսկողություն սահմանելը:

Կոմիտեն հատուկ ուշադրություն է դարձնելու նաեւ գործատու - բուհ կապերին:

Սամվել Հարությունյանի վկայությամբ՝ զարգացած երկրներում ազգային ակադեմիան կամ ճյուղային այլ ինստիտուտները բուհերին մասնագետի պատվեր են տալիս եւ համապատասխան մասնագետի պատվերի պարագայում կազմվում է պետական պատվերի ձեւավորումը:

«Մեզ մոտ ամեն ինչ այլ կերպ է»,֊ - արձանագրում է նա:

Կոմիտեն կարեւորում է նաեւ բուհերի օպտիմալացումը: «Լավ է լինի որակ ապահովող մի քանի բուհ, քան հազարավոր ինստիտուտներ, որոնք անգամ բավարար կահավորում չունեն եւ որակ ապահովել չեն կարողանում»,֊ - համոզված է Սամվել Հարությունյանը:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG