Մատչելիության հղումներ

logo-print

Ոսկե հուշամեդալներ` պարարվեստի ոլորտի ներկայացուցիչներին


Նախարարության հուշամեդալով պարգեւատրվեցին նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենապարուհի Սոնա Առուստամյանը եւ «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանը, ովքեր ներկա չէին պարգեւատրմանը:

Նախարարն իր հյուրերի հետ միասին որոշեց չանդրադառնալ այսօր ոլորտի խնդիրներին:

«Օրը տոնական է՝ տխուր թեմաներից ու հոգսերից եկեք չխոսենք», - առաջարկեց Հասմիկ Պողոսյանը:

Մինչ մշակույթի նախարարությունում ընթանում էր պարգեւատրման միջոցառումը, Ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գեւորգյանը մեկ այլ միջոցառման ընթացքում «Մաքս Լիբերթի»-ին տված հարցազրույցում բացատրել էր, թե ինչու ինքը ներկա չէր նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:

«Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միությունը բոյկոտում է նախարարի հրավերը, եւ մենք չենք մասնակցելու նախարարությունում կազմակերպված բոլոր տեսակի միջոցառումներին այնքան ժամանակ, մինչեւ նախարարությունը չփոխի իր վերաբերմունքը: Նախարարությունը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է ճիշտ նշել տոնը. ոչ միայն համերգ անել, թռվռալ եւ գնալ տուն, այլ եթե մենք բոլորս հավաքվեինք մի խնդրի շուրջ, խոսեինք եւ մեր առկա խնդիրները լուծելու հնարավորություն ունենայինք` այ դա կլիներ իսկական տոն», ֊- ասել է Կարեն Գեւորգյանը:


Նարինե Ղալեչյան եւ Անի Թադեւոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG