Մատչելիության հղումներ

Կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանը հացադուլ է հայտարարել


Հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանը երեկվանից հացադուլ է հայտարարել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը:

Միաժամանակ, Հակոբյանի շահերի պաշտպան Մելանյա Առուստամյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ դատարանի վճռով այսօր պատգամավորի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով:

Հակոբ Հակոբյանը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG