Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը կրկին հետաձգվեց


Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, որը վերսկսվել էր երեկ, կրկին հետաձգվել է: «Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ` դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 7-ին:

Երեկ դատարանը լսել է գործով անցնող 19 կասկածյալներից 3-ի վկայությունները: Սպանության դրդիչներից Յասին Հայալի ազգական Քոշկուն Իղջին, մասնավորապես, հայտարարել է, թե ինքը կատարել էր իր պարտքը եւ ոստիկանությանը իրազեկել Դինքին սպանելու Հայալի ծրագրերի մասին:

Հայալը, իր հերթին, նիստի ժամանակ հայտարարել է, թե «ատում եւ հակակրանք է տածում Դինքի նկատմամբ»:

Դինքի ընտանիքի փաստաբանները բացարկ են հայտնել Հայալի դատապաշտպան Ֆուաթ Թուրգութի դեմ, քանի որ վերջինս ատելությամբ լի ելույթներ էր ունեցել գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի դեմ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG