Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել Արթուր Աբրահամի դեմ


Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի բռնցքամարտիկ, Գերմանիայի քաղաքացի Արթուր Աբրահամի դեմ քրեական գործ է հարուցվել: Բռնցքամարտիկը մեղադրվում է հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ:

Գերմանական «Bild» թերթի վկայությամբ՝ իբրեւ տուժող ներկայանում է այն հյուրանոցի սպասուհին, որտեղ իջեւանել էր բռնցքամարտիկը ամերիկացի Էլվին Այալի հետ մրցամարտին պարտարստվելիս:

Արթուր Աբրահամը կտրականապես հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքը՝ պնդելով, որ ինքն ընդամենը սաունա է գնացել եւ չի արել որեւէ անօրինական քայլ:

Քրեական գործի մասին մարզիկն իմացել է Շվեյցարիայում, որտեղ նա կրկին մարզվում է՝ պատրաստվելով կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտին:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG