Մատչելիության հղումներ

logo-print

Քըրք Քըրքորյանը «Ֆորդ» ընկերությունում իր բաժնեմասը մեծացնելու հայտ է ներկայացնում


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 170 միլիոն դոլար է առաջարկում «Ֆորդ» ընկերությանը (Ford Motor Co.) 20 միլիոն բաժնետոմսերի համար:

Գործարքը կայանալու դեպքում, ինչպես նշում է CNNMoney.com ինտերնետային պարբերականը, այս ամիս ավելի վաղ «Ֆորդ»-ի 100 միլիոն բաժնետոմս ձեռք բերած միլիարդատիրոջ բաժնեմասը կանցնի 5 տոկոսից:

Քըրքորյանի ներդրումային ընկերությունը` «Թրասինդա»-ն, այսօր հայտարարել է, որ առաջարկում է 8,5 դոլար մեկ բաժնետոսմի դիմաց:

Ըստ գործող կարգի, ներդրողը պիտի հրապարակայնորեն հայտարարի բաժնետոմսերը գնելու մասին` եթե գործարքից հետո նրա բաժնեմասը անցնում է 5 տոկոսից:

«Թրասինդա»-ն «Ֆորդ»-ի բաժնետոմսերը սկսել է գնել ապրիլի 2-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG