Մատչելիության հղումներ

Չեխիան եւ ԱՄՆ-ը հետաձգել են ռադարի պայմանագրի ստորագրումը


«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Չեխիայի Հանրապետությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միառժամանակ հետաձգել են հակահրթիռային պաշտպանության ռադար Չեխիայի տարածքում տեղակայելու մասին պայմանագրի ստորագրումը, որը նախատեսված էր մայիսի 5-ին կամ 6-ին:

«Հետաձգումը պայմանավորված է բացառապես տեխնիկական հանգամանքներով. ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նշված ժամկետում պարզապես չի հասցնի ժամանել Չեխիա», - հայտնել է Չեխիայի արտաքին գործոց նախարարության մամլո խոսնակ Զուզանա 0պլետալովան:

«Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Կենտրոնական Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրելու ԱՄՆ-ի ծրագրին:

Պրահայի մոտակայքում տեղադրվելիք ռադարը կառավարելու է հրթիռները, որոնք պետք է տեղադրվեն հարեւան Լեհաստանում: Ամերիկացիները վստահեցնում են, որ այդ համակարգի միակ նպատակն է ոչնչացվել հրթիռները, որոնք կարող են արձակվել այսպես կոչված «վտարյալ երկրների տարածքից»՝ Իրանից կամ Հյուսիսային Կորեայից:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG