Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ժամանակ պետք է հաշվի առնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Յան Կուբիշը այսօր Բաքվում կայացած ճեպազրույցում:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում Կուբիշը հայտնել է, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերից են Ադրբեջանում նախընտրական վիճակը, լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը:

APA գործակալության փոխանցմամբ` Կուբիշը տեղեկացրել է, որ մի շարք առաջարկություններ են ներկայացվել Ադրբեջանին, եւ հույս է հայտնել, որ երկրի իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն ժողովրդավարական եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար:

Արտգործնախարարները կարեւորել են Սլովակիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ընդլայնումը` նշելով, որ դրա համար մեծ ներուժ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG