Մատչելիության հղումներ

logo-print

Արա Սարաֆյան. «Հայերը եւ թուրքերը պետք է աշխատեն հանուն խաղաղության»


Բրիտանահայ պատմաբան, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը շաբաթ օրը «Թրքիշ դեյլի նյուս» թերթում տպագրված հարցազրույցում համոզմունք է հայտնել, թե հայերը եւ թուրքերը պետք է աշխատեն հանուն խաղաղության:

«Մինչեւ այժմ մենք ապրել ենք թշնամիների նման: Սրանից հետո պետք է աշխատենք հանուն խաղաղության»,֊ - ասել է Սարաֆյանը:

Նա նաեւ վերապահումով է արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված Սփյուռքի ջանքերի առնչությամբ:

«Հիմնախնդիրները չեն լուծվելու այն մարդկանց կողմից, ովքեր Լոս Անջելեսում նստած են իրենց հարմար բազկաթոռներում»,֊ - փաստել է պատմաբանը:

Խոսելով «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի մասին, Սարաֆյանը նշել է, որ որոշ սփյուռքահայեր, ովքեր պախարակում էին Դինքին, սպանությունից հետո սկսեցին մեծարել նրան:

«Նրանք, ովքեր Դինքին Թուրքիայի գործակալ էին անվանում, սկսեցին նրան հերոսացնել»,֊ - ասել է Սարաֆյանն, ավելացնելով. - «Դինքը հայ-թուրքական մերձեցման հնարավորություն ստեղծեց, բայց հիմա դա կորել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG