Մատչելիության հղումներ

logo-print

«Ղ-֊տելեկոմ»-֊ը 500 միլիոն դրամի բարեգործական ծրագրեր կիրականացնի Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը եւ «Ղ-տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շաբաթ օրը հուշագիր են ստորագրել, որով ընկերությունը պարտավորվում է 500 միլիոն դրամի բարեգործական ծրագրեր իրականացնել Ղարաբաղում:

Ինչպես հաղորդում է Karabakhopen.com գործակալությունը, նախատեսվում է, մասնավորապես, Ստեփանակերտում բացել ժամանակակից սարքավորումներով հագեցված բժշկական լաբորատորիա, ձեռք բերել վերակենդանացման ավտոմեքենա եւ շրջանային հիվանդանոց կառուցել Մարտակերտում:

Յիրիկյանը խնդրել է չդիտել այս ծրագրերը որպես բարեգործական, քանզի «ընկերությունը եկամուտ է ստանում Ղարաբաղի հասարակությունից եւ պարտավոր է դրա մի մասը վերադարձնել բնակչությանը»:

Նա կոչ է արել Ղարաբաղում գործող բոլոր կազմակերպություններին նման նախագծերի իրականացմանը տրամադրել իրենց եկամուտների առնվազն 1 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG