Մատչելիության հղումներ

logo-print

Արգենտինայի Սենատը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը` հարուցելով Թուրքիայի վրդովմունքը


Արգենտինայի Սենատը հայտարարություն է հրապարակել, որով «զորակցություն է հայտնում Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին եւ հայ համայնքին»:

Փաստաթուղթը վերահաստատում է այն օրինագիծը, որով երկու տարի առաջ ընդունվել էր Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտվում էր այն գաղափարների տարածումը, որոնք ժխտում կամ արդարացնում են այդ ոճիռը:

Փաստաթղթում «Թուրքիա» բառը չի գործածվում: Թուրքիայի արտգործնախարարությունը, այդուհանդերձ հանդես է եկել հայտարարությամբ:

«Արգենտինայի Սենատը նոր փաստաթուղթ է ընդունել, որով պաշտպանում է հայերի անհիմն պնդումները, որոնք մենք կտրականապես դատապարտում ենք եւ հերքում», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում: - «Այս փաստաթղթի ընդունումից հետո չեղյալ է հայտարարվել Թուրքիայի պետնախարար Մեհմեդ Այդինի նախատեսված այցը Արգենտինա»:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG