Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մեղմացրեց թիվ 9/31 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի պատիժը


Վերաքննիչ քրեական դատարանը այսօր մեղմացրել է Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 9/31 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի սահմանած պատիժը` 2 տարվա ազատազրկումից դարձնելով 1,5 տարվա ազատազրկում:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 29-ի դատավճռով Աղաջանյանը մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 150 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ` «ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Աղաջանյանի շահերի պաշտպանը:

Թիվ 9/31-ը այն ընտրատեղամասն է, որտեղ հայտնաբերվել էին աղաղակող ընտրակեղծիքներ, մասնավորապես, այլ թեկնածուների օգտին տրված քվեաթերթիկների հաշվին գրեթե կրկնակի ավելացվել էր Սերժ Սարգսյանի քվեների թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG