Մատչելիության հղումներ

Ակադեմիան ամփոփեց անցած տարվա գործունեությունը


Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կազմում ընդգրկված են 72 ակադեմիկոս եւ 53 թղթակից անդամներ, որոնցից 39 ակադեմիկոսներ եւ 27 թղթակից անդամներ աշխատում են ակադեմիայի համակարգից դուրս: Այս տվյալները հրապարակել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` այսօր զեկույցով հանդես գալով ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում:

Ըստ նրա` հունվարի 1-ի դրությամբ ակադեմիայի աշխատողների ընդhանուր թիվը կազմում է 3777, այդ թվում գիտաշխատողներ` 2131 (դոկտորներ` 339, թեկնածուներ` 1007), գիտաշխատողներ առանց գիտական աստիճանի` 785:


2007 թվականի ընթացքում ակադեմիայի համակարգում աշխատանքի է ընդունվել 140 երիտասարդ մասնագետ, որոնցից 41-ը ընթացիկ տարվա շրջանավարտներ են: Պաշտպանվել է 10 դոկտորական եւ 52 թեկնածուական ատենախոսություն:

Անցած տարի Գիտությունների ազգային ակադեմիայի ամբողջ համակարգի համար պետական ?ֆինանսավորմամբ նախատեսված է եղել 3 միլիարդ 150 միլիոն դրամ: Պետական ֆինանսավորման ծավալի մեջ աշխատավարձը կազմել է 87 տոկոս, իսկ մնացած բոլոր ծախսերը` 12 տոկոս:

Ակադեմիայի լրատվական ծառայության փոխանցմամբ, ժողովին ողջույնի խոսքով է հանդես եկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ասելով, որ Հայաստանում գիտությունը պետք է բարձրացնի իր վարկանիշը եւ կարեւոր դեր ստանձնի երկրի զարգացման գործում:

Ներկա էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, բուհերի ռեկտորներ, հայտնի գիտնականներ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG