Մատչելիության հղումներ

Beeline-ը` Հայաստանի օլիմպիական թիմի գլխավոր հովանավոր


Beeline ապրանքանիշով հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «ԱրմենՏել» ընկերությունը ստանձնել է Հայաստանի օլիմպիական թիմի գլխավոր հովանավորի դերը` օգոստոսին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերի ժամանակ: Ընկերության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջեւ համապատասխան շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է այսօր կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շատ լուրջ աշխատանքներ է տանում առաջիկա մրցումներում հայ մարզիկներին լավագույնս նախապատրաստելու ուղղությամբ», - ասել է կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: - «Մենք շատ ուրախ ենք, որ հենց Beeline-ն է ստանձնում Հայաստանի օլիմպիական թիմի գլխավոր հովանավորի առաքելությունը»:

Beeline-ի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` ընկերության ԱՊՀ-ի երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը, իր հերթին, հայտարարել է. - «Օժանդակելով հանրապետության օլիմպիական թիմին` մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Հայաստանի օլիմպիական շարժման եւ խոստումնալից մարզիկների զարգացման մեջ, ինչպես նաեւ քարոզել առողջ ապրելակերպ: Մաղթում ենք Հայաստանի օլիմպիական մարզիկներին միմիայն հաղթանակներ»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG