Մատչելիության հղումներ

Դատարան է ուղարկվել 28 գործ


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 23-ի դրությամբ Հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 28 գործ՝ 28 անձի վերաբերյալ:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի փոխանցմամբ` գործերից 6-ով դատաքննությունն ավարտվել է, եւ առաջադրված մեղադրանքները հիմնավորված են համարվել:

22 քրեական գործով դատաքննությունը շարունակվում է:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG