Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը մեղմացրեց ընտրակեղծիքի համար դատապարտվածի պատիժը


Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է ընտրակեղծիքի մեջ մեղադրված Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի տեղամասային հանձնաժողովներից մեկի քարտուղար Անժիկ Դաբաղյանի նկատմամբ առաջին ատյանի կայացրած վճիռը՝ 3 տարվա ազատազրկում, փոխարինելով այն պայմանական ազատազրկմամբ:

Ինչպես այսօր հայտնել է Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, մարտի 27-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թիվ 22/22 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Անժիկ Դաբաղյանին մեղավոր էր ճանաչել «ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելու» համար:

Դատարանի խոսնակը հիշեցրել է, որ այդ դատավճռով Դաբաղյանը դատապարտվել էր «ընտրության ընթացքում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմած, իր ստորագրությամբ ու տեղամասի կնիքով հաստատած քաղվածքն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու համար»:

Վերաքննիչ բողոքների հիման վրա Վերաքննիչ քրեական դատարանը այս շաբաթ որոշել է չկիրառել ազատազրկման ձեւով նշանակված պատիժը եւ սահմանել փորձաշրջան՝ մեկ տարի ժամկետով:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG