Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները այցելեցին Ծիծեռնակաբերդ


Հայաստանի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կեսօրին այցելեց Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակներ դրեց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ էր: Նրանց ուղեկցում էին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, Ազգային ժողովի պատգամավորներ:

Գարեգին Երկրորդը հոգեհանգստյան կարգ մատուցեց Անմար կրակի մոտ: Վեհափառի հետ «Հայր մեր»-ը արտասանեց նաեւ նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը չցանկացավ զրուցել լրագրողների հետ:

«Չկա մի ընտանիք, որը չի առնչվել այս ողբերգական իրադարձությունների հետ», - լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: - «Ուղղակի կամ անուղղակի ցանկացած հայ ընտանիքի դուռ թակել է այդ ողբերգությունը: Մենք պետք է պատմությունից դասեր քաղենք... որպեսզի նման ողբերգություններ ապագայուն չկրկնվեն»:

«Կարծում եմ, որ մենք պետք է այնքան խելոք լինենք, որ հասկանանք, որ երաշխիքը ապագայում խուսափելու նման ողբեգական իրադարձություններից, կայանում է նրանում, որ մենք պետք է լինենք ուժեղ եւ համախմբված: Աստված տա մեզ խելք` հասկանալու այս պարզ ճշմարտությունը», - հավելեց վարչապետը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իր հերթին, ասաց. - «Այս օրը մեզ համար պետք է լինի նաեւ համապատասխան դաս: Պետք է քաղենք այն ամենը, ինչը անհրաժեշտ է հետագայում մեր պետության, մեր ժողովրդի զարգացումն ապահովելու համար»:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG