Մատչելիության հղումներ

logo-print

Ուրուգվայում ստեղծվեց «Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հանձնախումբ»


Երեկ ուրուգվայցի մի շարք գործիչներ Մոնտեվիդեոյի Հայ ժողովրդի ցեղասպանության հրապարակում կազմավորել են «Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հանձնախումբ»:

Հանձնախումբը ունի 6 անդամ, որոնք ազգությամբ հայ չեն եւ հասարակությանը ծանոթ անձնավորություններ են:

Այսօր Մոնտեվիդեոյում Դաշնակցության Հայ դատի հանձնախումբը ցեղասպանության տարելիցը կնշի Ուրուգվայի խորհրդարանում, իսկ մյուս հայկական կազմակերպությունները՝ Արմենիա հրապարակում:

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը այսօր նշվում է նաեւ Հարավային Ամերիկայի այլ երկրներում, մասնավորապես, Բրազիլիայում, Արգենտինայում, Չիլիում եւ Վենեսուելայում:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG