Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում վերականգնվել է ավանդական օրացույցը


Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը այսօր երկրում վերականգնել է ավանդական օրացուցային անվանումները:

Նախկին նախագահ Սափարմուրադ Նիյազովը, ով երկիրը կառավարել էր 21 տարի, վերանվանել էր ամիսները եւ շաբաթվա օրերը: Այսպես, հունվարը Նիյազովը վերանվանել էր «Թուրքմենբաշի» («բոլոր թուրքմենների հայր»), ինչպես իրեն էին անվանում Թուրքմենստանում, ապրիլը վերանվանել էր մոր անվամբ, իսկ սեպտեմբերը` «Ռուխնամա», ինչպես վերնագրված է նրա հեղինակած հոգեւոր գիրքը:

Նիյազովը մահացել է 2006 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG