Մատչելիության հղումներ

Ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Մոսկվայում


Այսօր Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Մոսկվայում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը, կեսօրից սկսած` մարդիկ կհավաքվեն նոր կառուցվող հայկական եկեղեցու բակում, իսկ ավելի ուշ Ռուսաստանի հայ երիտասարդական կազմակերպությունները պատրաստվում են բողոքի ցույց անցկացնել Թուրքիայի դեսպանատան առջեւ:

Ռուսաստանի Պետդուման Հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 1995 թվականին, իսկ 2005 թվականին նոր հայտարարություն է ընդունել, որտեղ ամբողջ աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ դատապարտել այն:

2008 թվականը Ռուսաստանում հայտարարված է Թուրքիայի տարի:
Վերջին տարիներին Ռուսաստանը զգալիորեն ակտիվացրել է շփումները Թուրքիայի հետ, ընդ որում` թե’ տնտեսական եւ թե’ քաղաքական ոլորտներում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG