Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Մենք իրավունք չունենք ասել, սիրելի ժողովուրդ, ձգեք ձեր գոտիները, սպասեք մի երեք, չորս, հինգ տարի»


«Մենք իրավունք չունենք ասել, սիրելի ժողովուրդ, ձգեք ձեր գոտիները, սպասեք մի երեք, չորս, հինգ տարի, մինչեւ մենք իրականացնենք երկրորդ սերնդի բարեփոխումները, հետո դուք լավ կապրեք», - երեկ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հարկային պետական ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ:

Խորհրդակցությանը, նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը եւ այլ պաշտոնյաներ:

«Բոլորս պետք է գիտակցենք, որ հարկային պետական ծառայությունը կոչված է ծառայություն մատուցել մեր հասարակությանը, ծառայություն մատուցել պետական մարմիններին եւ բիզնեսին: Եթե մենք կարողանանք սա կատարել, կարծում եմ, մեր հիմնական խնդիրները լուծած կլինենք: Չպետք է առաջնորդվենք այն գիտակցությամբ, թե բոլորն ուզում են հարկերը թաքցնել, իսկ մենք` իշխանության ներկայացուցիչներս, եկել ու ասում ենք, թե «ինչո՞ւ հարկերը չեք վճարում»: Մենք պետք է հասկանանք, որ բիզնեսի գործընկեր ենք, եթե կոպիտ ասելու լինենք, փայատեր ենք եւ մեր բաժինը հարկերն են»,֊ - նշել է Սերժ Սարգսյանը:

Նա հարկային ծառայության ղեկավարներից պահանջել է տնտեսվարող բոլոր սուբյեկտների հանդեպ հավասար եւ արդարացի մոտեցում, վճռական եւ անողոք պայքար կաշառակերության, հովանավորչության երեւույթների դեմ:

Հայաստանի գործարարները եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս նշել են, որ հարկահավաքությունը հանրապետությունում կատարյալ չէ եւ կարիք ունի բարելավման:


(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG