Մատչելիության հղումներ

Նալբանդյան – Մամեդյարով առաջին հանդիպումը կկայանա մայիսի 7-ին


Մայիսի 7-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդի նախարարների կոմիտեի հատուկ նիստի շրջանակներում, տեղի կունենա Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ասել է, թե «նախարարների այդ հանդիպումից են կախված միջնորդների հետագա քայլերը»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG