Մատչելիության հղումներ

«Դրա չափերն այնքան էլ մեծ չեն, բայց այն շատ դժվար է վերացնել: Անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, պետք է կտրել շղթան, որտեղից այն գալիս է, մենք այդ ճանապարհին ենք», - համոզմունք հայտնեց նախարարը:

Այն հարցին, թե 2007 թվականից մինչեւ այս տարի քանի՞ ուսուցիչ կամ դասախոս է պատասխանատվության ենթարկվել կաշառք վերցնելու համար, նախարարը պատասխանեց. - «Ես այդպիսի տվյալներ չունեմ, բայց դեպքեր հաստատ գրանցվել են: Երբ մենք բողոքների հիման վրա գնում ենք դպրոց, մարդիկ հրաժարվում են խոսել. դա մտածելակերպի խնդիր է»:

Հունիսին կմեկնարկեն միասնական համակարգով ընդունելության քննությունները. նախարարը համոզված է, որ այս տարի էլ կոռուպցիոն ռիսկերը կհասցվեն նվազագույնի, քանի որ չկա մարդկային գործոնը: Մարդիկ հիմնականում հանձնաժողովների միջոցով էին իրականացնում գործարքները: Այս տարի տեսախցիկներ տեղադրված կլինեն բոլոր քննասենյակներում, հատկապես` մարզերում:

«Խլացուցիչ սարքերի շնորհիվ, այն վայրում, որտեղ անցկացվելու են քննությունները, չեն աշխատի բջջային հեռախոսները: Դա արվում է, որպեսզի լուծված խնդիրներն ու վարժությունները հաղորդագրությունների միջոցով չուղարկվեն», - հավելեց նախարարը:

Նախարարը վերջում նշեց, որ բուհերում կա կրթության որակի կտրուկ անկում, ինչն էլ պատճառ է դառնում շրջանավարտների գործազրկության:


Լիանա Մնացականյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG