Մատչելիության հղումներ

logo-print

Սահմանախախտ զինծառայողը հանձնվեց Ադրբեջանին


Այսօր հայ - ադրբեջանական սահմանի Կայանավան - Ղազախ սահմանահատվածում Հայաստանի զինված ուժերը ադրբեջանական կողմին հանձնեցին Ադրբեջանի քաղաքացի, ժամկետային զինծառայող Յահուբ Մուխթարովին:

Շարքային Մուխթարովը այս տարվա մարտի 11-ին ինքնակամ լքել էր զորամասը եւ անցել հայ - ադրբեջանական սահմանը: Այսօր մինչեւ հանձնումը նա պատմեց, որ զորամասում իր հետ վատ են վերաբերվել. վատառողջ է եղել, սակայն, երբ դիմել է հրամանատարությանը, որեւէ օգնություն չեն ցուցաբերել, եւ նա որոշել է լքել զորամասն ու անցնել սահմանը:

Հանձնման արարողությանը ներկա էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները:

Մուխթարովին առաջարկվել է մեկնել երրորդ երկիր, բայց նա հրաժարվել է` գերադասելով վերադառնալ հայրենիք:

Հայաստանի Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանի տեղեկացմամբ, Հայաստանում այս պահին գտնվում են սահմանը հատած երկու ադրբեջանցիներ, որոնցից մեկը ժամկետային զինծառայող է: Նրանք նույնպես ինքնակամ հատել են հայ-ադրբեջանական սահմանը:

Այս տարվա հունվարի 25-ին Ադրբեջանը Հայաստանին հանձնեց ժամկետային զինծառայող Համբարձում Ասատրյանին: Հայաստանի պատկան մարմինները նշում են, որ ադրբեջանական կողմում այս պահին գերեվարված Հայաստանի քաղաքացի չունենք:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG