Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր` Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մահվան տարելիցի օրը, Մոսկվայի Նովոդեւիչյե գերեզմանատանը, որտեղ ամփոփված է նրա շիրիմը, բացվել է հուշարձան:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ելցինի ընտանիքի անդամները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ընտրված նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, վարչապետ Գեւորգի Զուբկովը, բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու նախկին պաշտոնյաներ, քաղաքական ու հասարակական, մշակույթի գործիչներ:

Հուշարձանի հեղինակը հայտնի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է:

Բորիս Ելցինը Ռուսաստանի նախագահ է եղել 1991-ից մինչեւ 1999 թվականները: Նա մահացել է 77 տարեկան հասակում 2007 թվականի ապրիլի 23-ին:


(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG