Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը տպավորիչ հաղթանակ տարավ Փենսիլվանիայում, սակայն շարունակում է հետ մնալ Բարաք Օբամայից


Սենատոր Հիլարի Քլինթոնը երեկ Փենսիլվանիայում կայացած նախնական ընտրություններում 10 տոկոսի առավելությամբ հաղթանակ տարավ դեմոկրատների ճամբարի իր մրցակից Բարաք Օբամայի նկատմամբ, սակայն շարունակում է հետ մնալ նրանից ընդհանուր ձայների քանակով:

Քլինթոնը Փենսիլվանիայում ստացավ ձայների 55 տոկոսը, մինչդեռ Բարաք Օբաման՝ 45 տոկոսը: Դա թույլ տվեց Քլինթոնին կրճատել տարբերությունը, սակայն ձայների ընդհանուր թվով Օբաման առջեւում է:

Մինչեւ ամառ, երբ կորոշվի դեմոկրատների թեկնածուն, անցկացվելու է եւս 9 նախնական ընտրություն:

Նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի սկզբին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG