Մատչելիության հղումներ

logo-print

Դավիթ Բաքրաձե. «Վրաստանը ձգտելու է մեկուսացնել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում»


Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բաքրաձեի վկայությամբ՝ իր երկիրը ձգտելու է մեկուսացնել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում:

Անվտանգության խորհուրդն այսօր ավելի ուշ քննարկելու է Մոսկվայի եւ Թբիլիսիի հարաբերություններում նոր ճգնաժամը, որը ծագել է Աբխազիայի շուրջ:

«Սա, անշուշտ, փորձություն է Վրաստանի համար», - Վաշինգտոնում հայտարարել է Վրաստանի արտգործնախարարն ու ընդգծել. - «Բայց սա նաեւ փորձություն է միջազգային հանրության համար, որը ցույց կտա, թե ինչպես է արձագանքում եւ ինչ գործողությունների է դիմում, երբ կատարվում է իսկապես անընդունելի մի բան»:

Թբիլիսին Ռուսաստանին մեղադրել է վրացական անօդաչու հետախուզական ինքնաթիռը վայր գցելու մեջ: Մոսկվան պնդել է, որ ինքնաթիռը խփել են աբխազական ուժերը, եւ մեղադրել է Վրաստանին հրադադարը խախտելու մեջ:

Այսօր Բաքրաձեն հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG