Մատչելիության հղումներ

logo-print

Նինո Բուրջանաձե. «Խորհրդարանական ընտրություններին չեմ մասնակցելու»


Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ չի մասնակցելու հաջորդ ամիս կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

«Ես վճռել եմ չմասնակցել մայիսի 21֊-ին նշանակված ընտրություններին: Դա վերջնական որոշում է եւ փոփոխման ենթակա չէ»,֊ - լրագրողներին ասել է Բուրջանաձեն:

Նա նաեւ խոստովանել է, որ համաձայն չէ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի վարչակազմի մի շարք որոշումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG