Մատչելիության հղումներ

Պարագվայի նախագահ դարձավ ընդդիմադիր թեկնածուն


Պարագվայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածու Ֆերնանդո Լուգոն` վերջ դնելով իշխող կուսակցության 60-ամյա կառավարմանը:

Իշխող «Կոլորադո» կուսակցության կին թեկնածուն՝ Բլանկա Օվելարը ընդունել է իր պարտությունը:

Նախկին եպիսկոպոս, 56֊-ամյա Ֆերնանդո Լուգոն երեք տարի առաջ որոշեց հրաժարվել եկեղեցական կյանքից եւ նախապատրաստվել նախագահական ընտրություններին:

Լուգոն ձախակողմյան հայացքներ ունի, սակայն ի տարբերություն Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի՝ չափավորական է:

Ըստ «Ռոյթերզ»-֊ի՝ Պարագվայի 10 բնակիչներից առնվազն 4֊-ը աղքատ է:

Արեւմտյան վերլուծաբանները ընդդիմադիր թեկնածուի հաղթանակը գնահատում են որպես ժողովրդավարական արժեքների ամրապնդում լատինաամերիկյան այդ երկրում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG