Մատչելիության հղումներ

Հայաստանը Ադրբեջանին կհանձնի սահմանախախտ զինծառայողին


Ապրիլի 23-ին հայ - ադրբեջանական սահմանի Կայանավան-Ղազախ սահմանահատվածում Ադրբեջանի ներկայացուցիչներին կհանձնվի այդ երկրի քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի-օղլի Մուխթարովը:

Հանձնումը իրականացվելու է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` Մուխթարովը այս տարվա մարտի 11-ին «միտումնավոր անցել էր հայ - ադրբեջանական սահմանը՝ որակելով իր փախուստը ադրբեջանական բանակի սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG