Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքագետների միությունն իշխանություններին կոչ է արել նախաձեռնել երկխոսություն ընդդիմության հետ: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը:

«Մենք առաջարկում ենք արդյունավետ եւ ազգօգուտ քաղաքական երկխոսություն», - ասված է միության վարչության հայտարարության մեջ: - «Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարությունից հետո Սերժ Սարգսյանը պետք է փորձի սահմանազատվել նախկին նախագահի տասնամյա կառավարման մեթոդներից: Դրա համար անհրաժեշտ է անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին, իրականացնել մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների անկախ միջազգային հետաքննություն, ապահովել էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից բոլոր՝ նաեւ ընդդիմադիր տեսակետների եւ դիրքորոշումների լուսաբանում, ինչպես նաեւ շուտափույթ վերականգնել երկրում հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքից օգտվելու կարգը»:

Քաղաքագետները նաեւ պատրաստակամություն են հայտնում իրենց «մասնագիտական կարողություններով նպաստել երկխոսության ծավալմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG