Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը դիմում է դատախազին ձերբակալված պատգամավորների խափանման միջոցը փոխելու խնդրանքով


Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունն այսօր ստորագրահավաք է նախաձեռնել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրված դիմումի տակ, որով խնդրում է հետընտրական զարգացումների առնչությամբ կալանավորված պատգամավորների խափանման միջոցը փոխարինել գրավով:

Մարտի 1-ի իրադարձություններից հետո խորհրդարանը իր համաձայնությունն էր տվել պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական գործեր հարուցելու համար:

Խաչատուր Սուքիասյանը թաքնվում է քննչական մարմիններից, մնացած երեք պատգամավորները կալանավորված են:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG