Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը հաղթող է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում, որը երեկ ավարտվել է Իտալիայի Լիգնանո քաղաքում:

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Յուրի Ալեքսանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Հայաստանի հավաքականի անդամները Իտալիայում շահել են 17 մեդալ, որոնցից 13-ը` ոսկե, 3-ը` արծաթե եւ 1-ը` բրոնզե:

Նախարարի խոսնակի վկայությամբ՝ Հայաստանի հավաքականի անդամներից չորսը՝ երկու կին եւ երկու տղամարդ, դարձել են Եվրոպայի չեմպիոն:

Վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի հավաքականը կվերադառնա Երեւան:


Հասմիկ Սմբատյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG