Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Հարությունյան. «Դա հայտարարություն է, որը պետք է ընդունեն ի գիտություն»


Հինգշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» բանաձեւում, ի թիվս այլ առաջարկների, նշված է նաեւ, որ «ընդդիմադիր բոլոր ուժերն իրենց հերթին պետք է ճանաչեն Սահմանադրական դատարանի որոշումը, որով հաստատվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած ընտրությունների արդյունքները»: Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «դա հայտարարություն է, որը պետք է ընդունել ի գիտություն»:

«Դա չպետք է մեկնաբանել որպես դատարանի որոշման էության հետ համաձայնելու պարտավորություն: Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներն իրավունք ունեն վիճարկել այդ որոշումն իրենց հասանելի իրավական միջոցներով, այդ թվում` Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում», - նաեւ ասված է բանաձեւում, ինչի հետ Սահմանադրական դատարանի նախագահը միանգամայն համաձայն է. - «Եթե գտնում են, որ անհրաժեշտ է, մարդիկ կարող են դիմել: Այդտեղ որեւէ խնդիր չկա»:


Ռուբեն Մելոյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG