Մատչելիության հղումներ

logo-print

Վարդգես Գասպարյանը միացել է Բոզինյանի եւ Ներսիսյանի հացադուլին


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Այլընտրանք» շարժման ներկայացուցիչ Վարդգես Գասպարյանը հինգշաբթի օրվանից հացադուլ է հայտարարել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:

Գասպարյանը հայտարարել է, որ միանում է Հրազդանի Վանատուր թաղամասում այս շաբաթ ավելի վաղ հացադուլ սկսած հաշմանդամ Արշավիր Բոզինյանին եւ զոհված ազատամարտիկի այրի Ժաննա Ներսիսյանին:

Գասպարյանը նաեւ ասել է, որ հացադուլը կշարունակի այնքան ժամանակ, որքան այն կշարունակեն Բոզինյանը եւ Ներսիսյանը, որոնք պահանջում են ազատ արձակել կալանավորված պատգամավոր Սասուն Միքայելյանին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG