Մատչելիության հղումներ

Դերիպասկան եւ Մորդաշովը իրենց կարողությամբ առաջ անցան Աբրամովիչից


«Ռուսալ» ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկան եւ «Սեւերստալ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը Ռուսաստանի միլիարդատերերի այս տարվա ցուցակում առաջ են անցել «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչից, որը երրորդ տեղում է 24,3 միլիարդ դոլարով:

Դերիպասկայի կարողությունը վերջին տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է` 11,8 միլիարդից հասնելով 28,6 միլիարդ դոլար:

Մորդաշովը նույնպես մեծ հաջողությունների է հասել վերջին տարվա ընթացքում` 12,4 միլիարդից հասցնելով իր հարստությունը 24,5 միլիարդ դոլարի:

«Ֆորբս» հանդեսի ռուսական տարբերակի վկայությամբ՝ այժմ Ռուսաստանում կա 110 միլիարդատեր, մինչդեռ մեկ տարի առաջ նրանք 60-ն էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG