Մատչելիության հղումներ

Այսօր ժամ 14:25-ին հրդեհ էր բռնկվել Երեւանի Ալեք Մանուկյան, 15ա հասցեում գտնվող Հյուսիսային համալսարանի շենքում: Հրդեհը մարվել է, տուժածներ չկան:

Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բռնկվել էր շենքի տանիքը. - «15:55-ին կրակի մեկուսացում կատարվեց եւ 16:19-ին մարում տեղի ունեցավ: Աշխատանքը բարդանում էր նրանով, որ ուժեղ քամին ավելի կրակը ուժեղացնում էր եւ թիթեղյա տանիքը խանգարում էր փրկարարների, հրշեջների աշխատանքը: Ոչ մի մարդ չի տուժել. մարդիկ ժամանակին տարհանվել են»:

Գրիգորյանը հավելեց, որ պատճառված վնասի եւ հրդեհի պատճառների մասին կհայտնվի ավելի ուշ:

Նա ասաց նաեւ, որ ուժեղ քամու հետեւանքով հրդեհներ են բռնկվել նաեւ մի քանի այլ վայրերում. - «Ամիրյան, 18 հասցեում նույնպես 15:36-ին ահազանգ ստացանք… Այնտեղ արդեն կարծես կրակը մոտենում է մարումին»:


Ռուզան Խաչատրյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG