Մատչելիության հղումներ

Թուրքական դատարանը դատապարտում է Դիարբեքիրի քաղաքապետին


Թուրքիայի ամենախոշոր քրդաբնակ քաղաքի` Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը «զանգվածային անկարգությունների մասնակիցներին գովերգելու» համար դատապարտվել է 50-օրյա ազատազրկան: Հետագայում դատարանը ազատազրկումը փոխարինել է 700 եվրո տուգանքով:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Օսման Բայդեմիրը, որ Թուրքիայի`ազգությամբ քուրդ ամենահայտնի քաղաքական գործիչներից է, անցած ամիս Դիարբերքիում ծավալված ցույցերի ընթացքում փորձել էր բանակցել բողոքի ակցիայի մասնակիցների հետ` ոստիկանության հետ բախումները կանխելու նպատակով: Այդ բանակցությունների ընթացքում նա ասել էր, թե «բարձր է գնահատում ցուցարարների համարձակությունը»: Հենց այս արտահայտությունն էլ առիթ էր հանդիսացել դատախազության համար, որպեսզի Բայդեմիրին քրեական մեղադրանք ներկայացվի:

Սա երկրորդ դատավճիռն է, որ կայացվում է Օսման Բայդեմիրի դեմ վերջին շաբաթվա ընթացքում: Նա մեկն է այն 53 քուրդ քաղաքապետերից, որոնք թուրքական դատարանի որոշմամբ պետք է մեծ տուգանք վճարեն` Դանիայում գործող եւ Թուրքիայի տարածքում արգելված ROJ-TV հեռուստաընկերությանն աջակցելու համար:

Թուրքական իշխանությունները պնդում են, որ ROJ-TV-ին հիմնադրվել եւ ֆինանսավորվում է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության կողմից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG