Մատչելիության հղումներ

ԳԱԼԱ-֊ն եթերազրկվեց


Այսօր եթերազրկվեց Գյումիում գործող ԳԱԼԱ հեռուստակայանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ԳԱԼԱ֊-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները ապամոնտաժել են քաղաքապետարանի հեռուսաաշտարակի վրա տեղադրված հեռարձակող սարքավորումները:

Նախօրեին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւ Հայաստանի վերաքննիչ դատարանը վճիռներ էին կայացրել ԳԱԼԱ-֊ին պատկանող անտենան քաղաքապետարանի հեռուստաաշտարակից հանելու մասին:

Վերլուծաբանները փաստում են, որ դատական վեճերը ԳԱԼԱ-֊ի հետ սկսվել են այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը ցուցադրեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի ելույթը՝ Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ:

«ԴԱՀԿ֊-ի ծառայության աշխատակիցների հապճեպ գործողությունների հիմք են տալիս ենթադրելու, որ ԳԱԼԱ հեռուստաընկերության օր առաջ եթերազրկումը իշխանությունների համար օրակարգային թիվ մեկ խնդիր է մնում»,֊ - ասված է հեռուստաընկերության այսօր տարածած հայտարարության մեջ։

Վահան Խաչատրյանը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե երբ կարող է վերականգնվել հեռուստաընկերության հեռարձակումը:


Սաթենիկ Վանցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG