Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ Անկարայում ընդունել է Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւին` զրույցի ընթացքում վերահաստատելով, որ Թուրքիան առաջիկայում էլ «ազգային հարցերում շարունակելու է աջակցել Ադրբեջանին»:

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Զաքիր Գաշիմովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատական համակարգերի համագործակցության խնդիրները:

Թուրքիա կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւը հանդիպել է խորհրդարանի պատգամավորների, ինչպես նաեւ գերագույն եւ սահմանադրական դատարանների պաշտոնյաների հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG